Գոհար Ավետիսյանի գրավիչ լուսանկարը Հանրապետության հրապարակից

21:45   27 սեպտեմբերի, 2018

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը համագործակցում է ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղերի հետ, ներկայացնում է անհավանական փոխակերպումներ: Երբեմն դժվարությամբ ես հավատում, որ մինչ դիմահարդարումը եւ դրանից հետո տեսանյությում կամ լուսանկարում միեւնույն մարդն է:

Գոհար Ավետիսյանն օրերս ժամանել է Երեւան: Այս անգամ Գոհարի այցի նպատակը հայ դիմահարդարների հետ հանդիպումն ու սեմինարն էր:

Հայուհին բավականին հմայիչ լուսանկար է հրապարակել իր Instagram-յան էջում, որտեղ նա Հանրապետության հրապարակում է:



Լուսանկարին կից Գոհարը խոստովանել է, որ իրեն ճիշտ ռակուրսից չեն նկարել, ինչպես նաեւ հարցրել է իր հետեւորդներին, թե ինչպես են նրանք զգում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Instagram-ում նոր լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երեւում էր, որ դիմահարդարը ամուսնու եւ ընտանիքի մյուս անդամների հետ հանգաստացել էր նաեւ Սեւանում:



© NEWS.am STYLE