Կառա Դելեւինը նոր մանրամասներ է պատմել Վայնշթեյնի ոտնձգությունների մասին

22:30   27 սեպտեմբերի, 2018

Պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի անվան շուրջ ծավալվծ աղմուկը դեռ չի հանդարտվում: Ամեն անգամ ի հայտ են գալիս նոր աստղեր ու հանրաճանաչ դեմքեր, ովքեր պատմում են, որ այս կամ այն սեռական ոտնձգությանն են ենթարկվել նրա կողմից:



Այդ մասին շատ երկար է լռել մոդել-դերասանուհի Կառա Դելեւինը:  #WhyIDidntReport հեշթեգի ներքո Twitter-ում աստղերը պատմում են, թե ինչու են լռել վերապրածի մասին: Հենց այդ հեշթեգն օգատգործելով Կառան հայտնել է, որ լռել է, քանի որ ամոթ է զգացել ու չի ցանկացել ինչ-որ մեկի կյանքը կործանել այնպես, ինչպես պրոդյուսեր-կինոռեժիսյորն է ժամանակին փորձել կործանել իրենը:



Կառան նշել է, որ Հարվին իրեն իր աշխատասենյակ է կանչել ու մի քանի անգամ ուժով փորձել է համբուրել:

Հիշեցնենք, որ NBC հեռուստաընկերությունը տեղյակ էր պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին: Հեռուստաընկերությունը հերքում էր այդ փաստը, սակայն  լրագրող Ռոնան Ֆեռոուն հավաստիացնում էր, որ հեռուստաընկերության ներկայացուցիչներն իրեն սպառնացել են ու խորհուրդ են տվել չփորփրել պրոդյուսերի շուրջբոլորը: 



Լրագրողը կասկածներ ուներ, որ NBC հեռուստաընկերության նախագահը կոծկել է Վայնշտեյնի արարքները:

                                                                                                          Աղբյուրը՝ Daily Mail

                                                                    Լուսանկարները՝ Reuters-ի, Shutterstock-ի




© NEWS.am STYLE