Ժաննա Բուտուլյանի շքեղ լուքը

12:15   28 սեպտեմբերի, 2018

Ժաննա Բուտուլյանը հանրությանը հայտնի է դարձել հեռուստասերիալներից եւ ժամանակի ընթացքում ձեւավորել երկրպագուների իր բանակը: Նրա երկրպագուներն իր միկրոբլոգի էջում ակտիվ են իրենց դրական մեկնաբանություններով: Ժաննան լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ հրապարակումներ է կատարում, իր էջի հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուսանկարներով, ժամանցի եւ աշխատանքի մասին պատմող տեսանյութերով:

Հմայիչ Ժաննան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ տեսքով: Նա մեղմ, վարդագույն, երեկոյան զգեստով է, վառ դիմահարդարմամբ: Դերասանուհին իր տեղադրած լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել:

Ի դեպ, օրերս Ժաննա Բուտուլյանը ներկայացրել էր տեսանյութ վրացալեզու երգի ներքո: Տեսանյութում Ժաննան շրջում էր Թբիլիսիիով, ժպտում էր տեսախցիկին: Նա մեկնաբանել էր իր այս հրապարակումը միայն նշելով Թբիլիսի քաղաքի անունը:

 



© NEWS.am STYLE