Գարիկ Մարտիրոսյանի կնոջ «վճարովի» սելֆին

14:17   28 սեպտեմբերի, 2018

Ռուսաստաբնակ հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան շարունակում է իր գերակտիվությունը միկրոբլոգի իր էջում: Նա իր Instagram-ում հերթական լուսանկարն է հրապարակել, որում նա պատկերված է կատվի հետ: Անդրադառնալով սելֆիի նախապատմությանը Ժաննան կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Սելֆիի համար գեղեցկուհուն վճարված էր մսոտ հավի բդիկով: Դե ի՞նչ կարող եմ ասել: Շնորհակալություն, համեղ էր!»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժաննան իր Instagram-ում հերթական լուսանկարն էր հրապարակել, որում պատկերված էին նրա ամուսինը՝ հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Ժան Կլոդ Վան Դամը: Իր հրապարակմանը կից Ժաննան կրկին հումորային մեկնաբանություն էր կատարել: Նա խոսելով, թե ում հետ է Գարիկն իրեն փոխել՝ գրել էր.

«Ինձ համար դժվար է այս մասին գրել այժմ, բայց մամուլի բամբասանքներից ու ասեկոսեներից խուսափելու համար, ես պետք է հայտնեմ, որ Գարիկը Ժաննային փոխել է Ժանի հետ: Ամեն ինչ տեղի ունեցավհազարավոր մարդկանց աչքերի առջեւ Երեւանում տեղի ունեցած Comedy Club փառատոնի ժամանակ: Եթե դուք նույնպես ցանկանում եք տեսնել դա, ապա դիտեք Comedy-ն»:

 

 

 



© NEWS.am STYLE