Ալեքսանդր Բաբասյանի կնոջ նոր հրապուրիչ լուսանկարը

20:45   28 սեպտեմբերի, 2018

Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Նա իր հետեւորդների հետ կիսվում է աշխատանքային գործունեության, գրանցած հաջողությունների, առօրյայի, հանգստի, մի խոսքով ամեն ինչի մասին:

Հմայիչ սեւահերը այս անգամ նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդամենը 24 ժամ: Սեւ ու սպիտակ դասական համադրությամբ լուսանկարում շեշտված են Լիլիթի գեղեցիկ շուրթերը: Նա որեւէ կերպ չի մակագրել գայթակղիչ լուսանկարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթը խոսել էր մարդու հոգու ու ներաշխարհի մասին: Նա ռուսերեն լեզվով գրել էր «Մարդու հոգին… ահա թե ինչը ես կարող եմ սիրել: Ես իմ ճանապարհին շատ մարդկանց եմ հանդիպում, սակայն 100 հազարների մեջ ես հանդիպել եմ քչերին, որոնք հոգի ունեն: Ի՞նչ է Ձեզ համար հոգին: Դուք ներթափանցու՞մ եք մարկանց մեջ: Այսօր աշխարհը շատ է փոխվել: Եթե սեր, ապա հաշվարկ կամ արտաքին չափանիշներ: Իսկ ի՞նչ ասել մարդու ներաշխարհի մասին: Նշանակում է այսօր կարելի՞ է գնել ամեն ինչ: Փա՞ռքը, սե՞րը, ընկերությու՞նը, նույնիսկ հարգա՞նքը:

Գիտեք, իմ բնավորության, աշխարահայցքիս պատճառով, ես հաճախ եմ նեղանում: Սակայն, ես դանդաղ կսպասեմ մի տեղ անկյունում, որպեսզի կողքիս մնան միայն այն մարդիկ, որոնք ունեն իրենց աշխարհը: Աշխարհ առանց կեղծիքի»:



© NEWS.am STYLE