Քիմ Քարդաշյանի նոր հմայիչ լուսանկարը

21:45   28 սեպտեմբերի, 2018

37-ամյա ռեալիթի-շոու աստղը իր  Instagram-ում հրապարակել է հերթական կրքոտ լուսանկարը: Դրանում աստղը ներկայացրել է իր նուրբ, բայց միեւնույն ժամանակ դիմագծերը շեշտող դիմահարդարումը:

Լուսանկարում հեռուստաաստղը ծաղիկների թերթիկների մեջ է պառկած: Ինչպես կարող էինք ենթադրել, այս լուսանկարով աստղը եւս մեկ անգամ անոնսել է իր կոսմետիկ միջոցների հավաքածուն, որն, ի դեպ, կայծակնային արագությամբ է սպառվում:



Հիշեցնենք, որ ավելի վաղ հայուհին  իր Instagram-ի story հավելվածում արխիվային լուսանկարներ էր տեղադրել, որոնցում նա ներկայացել էր Reddit ու  Initialized Capital կայքի հիմնադիր, ամերիկահայ ինտերնետ գործարար՝ Ալեքսիս Օհանյանի կնոջ՝ աշխարհի նախկին առաջին ռակետ՝ Սերենա Ուիլյամսի հետ: Լուսանկարներից մեկին կից Քիմը շնորհավորել էր Սերենայի ծննդյան օրը: Նա գրել էր. «Ծնունդդ շնորհավոր» եւ նշել է Սերենա Ուիլյամսի միկրոբլոգի էջը:



© NEWS.am STYLE