Քայլի Ջենների շքեղ տեսքը ուլտրա կարճ զգեստով

23:30   28 սեպտեմբերի, 2018

Քայլի Ջենների՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ շքեղ կյանքով չհետաքրքրվելը պարզապես անհնար է: 21-ամյա աղջիկը գիտի՝ ինչպես գրավել համացանցն ու երկրպագուների սրտերը:



Նա պարբերաբար ներկայանում է բավականին յուրահատուկ հանդերձանքներով, որոնք ապացուցում են, որ հեռուստաաստղը կամ շատ լավ արտահայտված ոճի զգացողություն ունի կամ էլ իր գործի գիտակ ոճաբան:



Այս անգամ գեղեցկուհուն տեսել են Բեւեռլի Հիլսում՝ փարթիի մասնակցելիս: Նրա այս անգամվա կերպարը սեքսուալության ու մինիմալիզմի շքեղ համադրություն էր:



Քայլին ընտրել էր շանելյան ոճի կարճ, փոքրիկ սեւ զգեստ, որը համադրել էր բավականին յուրահատուկ շրթներկ-պայուսակի հետ:



Հեռուստաաստղը կրկին վարդագույն երանգավորել է վարսերը, իսկ զգեստը ընդգծել է նրա մարմնի բոլոր առավելությունները: Քայլին նաեւ մեծ ու հետաքրքիր ականջօղեր է ընտրել;



                                                                                                     Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                       Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE