Լեդի Գագան ու Բրեդլի Քուփերը ներկայացրել են «Ծնվեց աստղը» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը

12:30   29 սեպտեմբերի, 2018

Շատ շուտով մեծ էկրաններ կբարձրանա «Ծնվեց աստղը» դրամատիկ մյուզիքլը, որում գլխավոր դերերում ներկայացել են 43-ամյա Բրեդլի Քուփերն ու 32-ամյա Լեդի Գագան: Համացանցում հայտնված մի քանի թրեյլերներին զուգահեռ, որոնք հայտնվել են համացանցում, ֆիլմի ստեղծողները օրերս թողարկել են «Shallow» երգի տեսահոլովակը, որը դարձել է ֆիլմի սաունդթրեքը:

Երեքրոպեանոց հոլովակում մյուզիքլի ամենադրամատիկ պահերն են հավաքված, որտեղ կա ամեն ինչ՝ երգ, սեր, արցունքներ, կիրք:

Հետաքրքիրն այն է, որ ֆիլմի սաունթրեքների մեծ մասը գրված են Քուփերի եւ Գագայի կողմից: Բրեդլին պնդել է, որ երգերը ձայնագրվեն live ռեժիմով: Ֆիլմում ընդգրկված է 34 թրեք:



© NEWS.am STYLE