Գրավիչ Ամալ Քլունիի էլեգանտ տեսքը կարմիր զգեստով

16:35   29 սեպտեմբերի, 2018

Ամալ Քլունին միանգամայն ակտիվ կյանք է վարում: Նա հասցնում է ամուսնու՝ Ջորջ Քլունիի հետ միասին մեծացնել 15-ամյա երկվորյակներին ու զուգահեռ ստանձնել մարդու իրավունքների պաշտպանի դերը:



40-ամյա գեղեցկլուհին այս անգամ Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի՝ լրագրողների պաշտպանության կոմիտեի նիստին:



Ամալը յուրահատուկ ունակություն ունի՝ նա կարողանում է համադրել էլեգանտությունն ու գրավչությունը: Այս անգամ եւս՝ խիստ զգեստով ներկայանալով նրան հաջողվել է շեշտել իր կանացիությունը:



Քլունին կարմիր, միդի զգեստ է նախընտրել, համադրելով այն կաթնագույն պայուսակի, նավակ կոշիկների ու վերարկուի հետ: Նա միանգանմից գրավել է անցորդների եւ իհարկե պապարացիների ուշադրությունը:




                                                                                                       Աղբյուրը՝ Daily Mail

                                                                        Լուսանկարները՝ Splash-ի, Backgrid-ի



© NEWS.am STYLE