Էմիլի Ռատաժկովսկու 5 ամենակրքոտ կերպարները

17:35   29 սեպտեմբերի, 2018

27-ամյա Էմիլի Ռատաժկովսկին աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկը լինելուց բացի նաեւ ամենահամարձակներից է: Նա հաճախ է ներկայանում բիկինիներով, համարձակ հանդերձանանքերով:

Անգամ երբ սեւահեր այս գեղեցկուհին հագնված է, միեւնույնն է, նա գտնում է իր սեքսուալությունն ու մարմնի առավելությունները շեշտելու ձեւը:

Ձեզ ենք ներկայացնում Էմիլիի ամենակրքոտ ու տպավորիչ 5 կերպարները:



Այս լուսանկարում Էմիլին ամռանը վայելում է հունաստանյան հանգիստը: Աղջիկն այնքան տպավորված էր, որ կարելի է ասել ժամ առ ժամ լուսանկարներ էր հրապարակում հունական ափերից:



Հաջորդ լուսանկարում կրքոտ մոդելը վայելում է ուրբաթ երեկոն: Զգեստը, չնայած համեստությանը, ունի բավականին համարձակ բացվածք, որը գրավչություն է հաղորդել ողջ լուքին:



Օրերս գեղեցկուհին առանց ներքնազգեստի էր ներկայացել, բայց փոխարենը կոստյում էր հագել: Այս լուքը, անկասկած, նրա զգեստապահարանի ամենահամարձակ հանդերձանքներից մեկն է ներկայացնում:



Street style, որին նայելիս ոչ թե համոզվում ենք, որ համաշխարհային աստղերը մեզ պես հասարակ մահկանացուներ են, այլեւ ավելի շատ ենք սկսում կասկածել՝ իրական է արդյոք այս աղջիկը:



Վերջերս Էմիլին պոդյումը կիսեց Մոնիկա Բելուչիի հետ՝ ներկայացնելով DOLCE & GABBANA  հանրաճանաչ բրենդի հավաքածուից երկնագույն մի զգեստ: Այո, այս կերպարում Էմիլին հագնված է, սակայն նրա գրավչությունը դրանից չի տուժում:




                                                                            Լուսանկարները՝  Instagram-ի



© NEWS.am STYLE