Եվա Ռիվասը ներկայացել է խորը դեկոլտեով զգեստով

18:35   29 սեպտեմբերի, 2018

Եվա Ռիվասը խենթացնում էր իր երկրպագուներին ու Instagram-ի հետեւորդներին ցնցող լուսանկարներով: 

Համարձակ երգչուհին առաջին անգամ չէ, որ ապացուցում է՝ որքան խիզախ է ցանկացած ընտրության հարցում:  Այս անգամ նա լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ:

Այս լուսանկարում Եվան ներկայացել է բավականին խոր լանջաբացվածքով, ինչը անկասկած բավականին համարձակ որոշում էր նրա կողմից: Այս լուսանկարը որեւէ կերպ մակագրված չէ գեղեցկուհու կողմից:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան լուսանկար էր հրապարակել իր ընկերուհիների հետ, որում նրանք բոլորն էլ հիասքանչ տեսք ունեին: Եվան նաեւ մեկնաբանել էր ջերմ լուսանկարը՝ խոսելով անկեղծ ընկերության մասին:

Նա գրել էր. «Վերջին 3 տարիների ընթացքում ես այնքան էի սովորել միայնությանը, որ լրիվ մոռացել էի, թե ինչ հրաշալի է ընկերական միջավայրում գտնվելը, լինել ընկերների կողքին, ովքեր քեզ սիրում, գնահատում են ու անկեղծ են քեզ հետ ու չեն փնտրում շահ, օգնում են քեզ, երբ դու ունես դրա կարիքն ու հանդուրժում են խավարասերներիդ»:



© NEWS.am STYLE