Վարդագույն զգեստ եւ սպորտային կոշիկներ. Քիմ Քարդաշյանը հիացրել է իր հերթական կերպարով (ֆոտո)

19:15   29 սեպտեմբերի, 2018

Երեկ երեկոյան Նյու Յորքի պապարացիերը «բռնացրել են» Քիմ Քարդաշյանին: 37-ամյա հայուհին զբոսանքի էր դուրս եկել մարմինն ընդգրկող վարդագույն մինի զգեստով, որը համադրել էր Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկների հետ: Քիմը մազերի հետ ոչ մի փորձարկում այս անգամ չէր արել՝ նախընտրելով դրանք պարզապես արձակել, իսկ դեմքին կիրառել էր նուրբ դիմահարդարում:

Իսկ հայուհու ոսկեփայլ մաշկն առանձնակի գեղեցիկ է նայվել զգեստի վարդագույն երանգի հետ:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ JosiahW/Backgrid, Splashnews.com



© NEWS.am STYLE