Ֆիթնես, պարեր, վազք ու գունավոր հարսանիք. Երեւանում 4-րդ անգամ անցկացվեց «Գունազարդ վազք» միջոցառումը (ֆոտո/վիդեո)

13:38   30 սեպտեմբերի, 2018

Այս առավոտը Երեւանում մեկնարկեց գունավոր տրամադրությամբ, քանի որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մեր մայրաքաղաքում արդեն 4-րդ տարին անցկացվեց «Երեւանյան գունազարդ վազք» միջոցառումը:

Այս տարի միջոցառումը բացառիկ էր նրանով, որ մասնակիցների թվում էին նաեւ մտավոր եւ ֆիզիկական սահմանափակ ունակություններով անձիք: Այս տարվա վազքը նվիրված էր Երեւանի 2800-ամյակին, այդ պատճառով էլ վազքուղին կազմում էր 2800 մ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս գունազարդ վազքին նախորդեց ֆիթնես նախավարժանք, այնուհետեւ մասնակիցների տրամադրությունն ավելի թեժացրեց ամբողջ ընթացքում հնչող բարձր երաժշտությունը:

Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանի խոսքով՝ ի սկզբանե վազքի նպատակն է  եղել Հայաստանում զարգացնել մասսայական սպորտն ու սպորտային տուրիզմը՝ նպաստելով նաեւ մարդկանց առողջ ապրելակերպին ու զբաղվելով բարեգործությամբ:

Այս տարվա վազքին միացել էր նաեւ Family Network ընկերությունը, որի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի շարժառիթներ կային Yerevan Color Run-ին միանալու, որոնցից են, օրինակ, այսօրվա «թվայնացված սերնդին»-ին  դեպի շփում, բակային խաղեր, սպորտ բերելն ու բազմաթիվ ընտանիքներ միավորելը:

«Մեր ընկերությունը՝ Family Network-ը, որը Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից է, այս միջոցառմանն է հրավիրել իր բաժանորդների, ընկերների ընտանիքներին, և ես վստահ եմ, որ YEREVAN COLOR RUN–ի շնորհիվ նրանք միասին ավելի ուրախ, գունեղ և հետաքրքիր ժամանակ կանցկացնեն և էլ ավելի կամրապնդեն իրենց ընտանեկան, ընկերական, բարեկամական կապերը: Մենք սիրով միացել ենք Գունազարդ վազք միջոցառմանը, քանզի այն նաև  բարեգործական ուղղություն ունի: Եվ ամենակարևոր շարժառիթներից մեկը. մեր ընկերությունը թե՛ իր բրենդային գույներով, թե՛ իր տրամադրությամբ, և  թե՛ իր աշխատակազմով ոչ պակաս գունազարդ է: Եվ մենք այսօր այստեղ ենք՝ էլ ավելի գունավորելու ընտանիքի բոլոր անդամների համար հետաքրքիր ժամանցին նվիված միջոցառումը, մարդկանց կյանքը լցնելու  դրական և երջանիկ զգացողություններով»:

Ի դեպ, այս տարվա միջոցառման ընթացքում գրանցվեց նաեւ հետաքրքիր դեպք. նորապսակ մի զույգ իր հարսանիքը որոշեց անցկացնել Շահումյանի հրապարակում՝ մասնակիցը դառնալով գունավոր տոնին ու գունազարդվելով:)

Ինչպես ամեն տարի՝ այս անգամ եւս վազքի առաջին երկրորդ եւ երրորդ հորիզոննականները գրաված տղաներն ու աղջիներն արժանացան Yerevan Color Run-ի հովանավորների կողմից պարգեւների:

Միջոցառման բոլոր մանրամասները ֆիքսել է NEWS.am STYLE-ը:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE