Մարջան Ավետիսյանի ու իր սիրելիի ջերմ լուսանկարը

17:30   30 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի Մարջան Ավետիսյանի  Instagram-ի էջում վերջերս սիրո մթնոլորտ է տիրում: Դերասանուհու երկրպագուները ուրախանալու առիթ ունեն, քանի որ նրա էջում հանդիպում ենք սիրառատ լուսանկարների:

Այս անգամ Մարջնը սեւի ու սպիտակի դասական համադրությամբ, սակայն շատ պայծառ մի լուսանկար է հրապարակել սիրելիի հետ: Նա նաեւ մեկնաբանել է հրապարակումը՝ լուսանկարին կից անգլերեն լեզվով գրելով. «Կարոտում եմ քեզ»:



Հիշեցնենք, որ վերջերս դերասանուհին իր հրապարակած լուսանկարներում ներկայացել էր առանց դիմահարդարման: Լուսակարներին կից որեւէ գրառման կամ մեկնաբանության չէինք հանդիպում:



© NEWS.am STYLE