Խորը դեկոլտեով Անժելա Սարաֆյանի հոլիվուդյան կերպարը

19:25   30 սեպտեմբերի, 2018

Անժելա Սարաֆյանն այն հայ դերասանուհիներից է, ում հաջողվել է հայտնվել հոլիվուդյան ֆիլմերում ու դրանով իսկ հպարտություն առաջացնել մեզ մոտ

«Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղը շարունակում է գրավել Instagram-ի օգտատերերի սրտերն իր հիասքանչ լուսանկարներով, որոնք, ճիշտ է, հիմնականում իր միկրոբլոգում հրապարակում է Անժելայի քույրը:



Հերթական լուսանկարում գեղեցկուհի հայուհին ներկայացել է խոր լանջաբացղվածքով զգեստով, որի շքեղությունն էլ ավելի է ընդգծել դերասանուհու գեղեցկությունը:



Նա ինչպես միշտ ուշադիր կերպով է ընտրել աքսեսուարները՝ շեշտադրելով գեղեցիկ պարանոցն ու արիստոկրատությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զառան հրապարակել էր գեղեցկուհի քրոջ տեսանյութերից մեկը իր միկրոբլոգում, որում նա սեւ փայլուն ու շքեղ հանդերձանքով ներկայացել էր Emmy-ի 70-րդ մրցանակաբաշխությունը:

View this post on Instagram

A post shared by Zara Sarafyan (@zarasarafyan) on



© NEWS.am STYLE