ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   1 հոկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօրվա բոլոր դժվարությունները դուք չափազանց մոտ կընդունեք սրտին եւ ամենայն լրջությամբ կտանջվեք։ Սիրելիին հեշտ չի լինի ձեզ հետ գործ ունենալ, ահա թե ինչու նա իրեն հեռու կպահի ձեզանից։

ՑԼԵՐ

Այսօր մտերիմների հետ հիանալի կերպով ընդհանուր լեզու կգտնեք, եւ նրանք սրտանց ուրախ կլինեն ձեր տարած ցանկացած հաղթանակի համար։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը բարենպաստ է լինելու նոր սիրավեպի համար: Դուք կհետաքրրվեք հենց այն անձնավորությամբ, ով դրան արժանի է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք չափազանց մեծ նշանակություն եք տալու ձեր ռոմանտիկ երեւակայությանը, երազանքներին, իսկ իրականության մասին նույնիսկ չեք մտորի: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծներից շատերը լուրջ կսիրահարվեն, եւ սկիզբ առած հարաբերությունները կզարգանան մեծ արագությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Չի կարելի ասել, որ օրը կանցնի առանց անհանգստության, սակայն դուք չեք կորցնի ձեզ նույնիսկ ամենաբարդ հանգամանքների ժամանակ, կպահպանեք ձեր լավատեսությունը, որը կփոխանցվի նաեւ մյուսներին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքներին այսօր վիճակված է ընդունել որոշումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենալու ողջ ընտանիքի վրա: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճներին հաճելի անակնկալ է սպասվում սիրելի էակի կողմից։ Հնարավոր է, որ նա ձեզ ծաղկեփունջ կնվիրի, բայց ոչ նյութական նվերները (պայծառ ժպիտ, հիանալի տրամադրություն) նույնպես չեն բացառվում։ Ամեն դեպքում աստղերը երջանիկ օր են կանխատեսել ձեզ համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Պատրաստվեք, հոկտեմբերի 1-ին ստիպված եք լինելու կանգնել դժվարությունների առաջ։ Հնարավոր է, որ հանուն սիրելիի դեմ գնանք սեփական սկզբունքներին եւ համոզմունքներին։ Կամ ընդհակառակը՝ ընտրություն կատարեք հօգուտ դրանց, ինչից կտուժի սերը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հոկտեմբերի 1-ին սիրելի էակին բացատրել է պետք, որ նույնիսկ եթե իր կյանքում հիմա դժվար շրջան է, շատ շուտով այդ մղձավանջը կավարտվի եւ այլեւս երբեք էլ չի կրկնվի։ Կարեւորը՝ հավատացեք սեփական ուժերի վրա եւ սիրելիի կողքին եղեք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր միայնակ եք ձեզ զգալու՝ նույնիսկ եթե սիրելի էակը ձեր կողքին լինի։ Հոկտեմբերի 15-ին որքան էլ տարօրինակ է, հիշելու եք միասին անցկացրած օրերը եւ հասկանալու եք, թե ինչ է նշանակում ունենալ զուգընկեր, բայց լինել միայնակ։ Բայց վաղն արդեն դուք կմոռանաք այս զգացողությունների մասին։

ՁԿՆԵՐ

Հոգնե՞լ եք նստել ու սպասել հրաշքների։ Դուք հենց հիմա եք ուզում տեսնել այդ հրաշքները. հիմա կամ երբեք։ Բայց ձեր երկրորդ կեսին նույնպես կարելի է հասկանալ։ Միգուցե ավելի երկար մտածեք եւ կարողանաք ընդհանուր հայտարարի գաք։ Ամեն դեպքում, պետք է անկեղծ զրուցել սիրելիի հետ։

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE