ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   2 հոկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր դուք շատ երջանիկ կլինեք եւ ոչինչ ու ոչ-ոք չի կարողանա փչացնել ձեր տրամադրությունը, այնուամենայնիվ, նման փորձեր կարվեն: Զգոն եղեք եւ չթողնեք, որ հաղթեն ձեր տրամադրությանը:

ՑԼԵՐ

Այսօր ամեն կերպ ցույց տվեք սիրելիին, որ պատրաստ եք իրականացնել ձեր առջեւ դրված բոլոր պարտականությունները: Նա` ձեր մասին իր կարծիքն էլ ավելի կբարձրացնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կդժվարանա լեզու գտնել ձեզ հետ, քանի որ նա ձեզանից առաջ բոլորովին այլ բնույթի խոսակցություններ է ունեցել: Փորձեք ինքներդ որեւէ հարմար թեմա գտնել զրույցի համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր հնարավոր է` կոնֆլիկտ ունենաք ձեր սիրելիի ծնողների հետ: Միգուցե, նրանք անսպասելի գան ձեր տուն եւ բողոքեն, որ լավ չեք նայում իրենց որդուն/դստերը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Իսկ դուք ի՞նչ եք անում ձեր անձնական երջանկության համար: Այսօր ճիշտ պահն է մտածել այդ հարցի շուրջ եւ քայլեր ձեռնարկել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ լարված եւ նյարդանացած կլինի եւ իր բարկությունը կթափի ձեր եւ ամբողջ շրջապատի վրա: Ինչ արած… մնում է միայն սպասել, թե երբ նա կհանդարտվի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հրաշալի ծանոթություն կստեղծեք, որը չի սահմանափակվի, պարզապես, ջերմ շփմամբ: Այն հնարավոր է` վերածվի շատ ավելի մեծ զգացմունքի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ մուլտֆիլմեր նայել: Կկարողանաք վերհիշել ձեր վառ ու անհոգ մանկությունը եւ միասին կկիսվեք այդ ջերմ հուշերով:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորները պետք է իրենց գործնական ակտիվությունը զոհեն՝ հօգուտ անձնական հարաբերությունների, գոնե աշխատանքային օրվա ավարտից հետո:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դժվար թե Այծեղջյուրներին հաջողվի զսպել իրենց զգացմունքները: Դա իրենց ճակատին գրված կլինի: Դե ինչ, կարելի է կիսվել սեփական ուրախությամբ, սակայն միայն չափի մեջ: Որոշ բաներ պետք է գաղտնիք մնան միայն երկուսի համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը սիրո հարցում հաջողություն են խոստանում Ջրհոսներին: Իրավիճակը չափազանց բարենպաստ ուղղությամբ է զարգանում նրանց համար, ինչպիսի նպատակներ էլ նրանք առաջադրեն:

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին բաց պահել աչքերը եւ ականջները ցանկացած տեղեկությունների համար, հատկապես այնպիսի տեղեկություններից, որոնք նրանք կստանան իրենց սիրելիներից: Ձկներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն նրանց խոսքերին, այլ այն ամենին, ինչ թաքնված է դրա ներքո: 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE