«Քո երգերով դու կապրես հավերժ». Քորթնի Քարդաշյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

23:05   1 հոկտեմբերի, 2018

Այսօր 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նրա մահը ցնցեց շատերին, այդ թվում նաեւ համաշխարհային աստղերին:

Հայազգի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն իր Instagram-յան էջի story բաժնում լուսանկար է հրապարակել, որին կից բավականին հուզիչ խոսքեր է գրել:



«Նրա երգերը միշտ բարձր միացրած են եղել մեր տանը: Հայրս պաշտում էր նրան: Զարմանալի է, որ նրանց մահվան օրը համընկավ: Ննջիր խաղաղությամբ: Դու կապրես հավերժ քո երգերով », - մակագրել է լուսանկարը 39-ամյա հայուհին:

Ավելի վաղ Ֆրանսահայ շանսոնյեի մասին իրենց սրտի խոսքը արտահայտել էին Ժան-Կլոդ Վան Դամը, այնուհետու՝ Սերժ Թանկյանը:



© NEWS.am STYLE