«Մաեստրո Ազնավուրն ու նրա երգերը մեզ հետ կմնան ընդմիշտ». Գարիկ Մարտիրոսյան

11:15   2 հոկտեմբերի, 2018

Երեկ կյանքից հեռացավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը, նա 94 տարեկան էր: Նրա մահը ցնցեց շատերին, այդ թվում նաեւ համաշխարհային կինոյի, երգարվեստի ներկայացուցիչներին:

Շառլ Ազնավուրի մասին իր Instagram-ում հրապարակում է կատարել հայ հումորիստ, ռուսաստաբնակ Գարիկ Մարտիրոսյանը: Նա հրապարակելով աշխարհահռչակ շանսոնյեի լուսանկարը կատարել է հետեւյալ գրառումը.

«Կյանքից հեռացավ հանրահայտ երգիչ եւ Հայաստանի մեծ հայրասեր Շառլ Ազնավուրը… Մաեստրո Ազնավուրն ու նրա երգերը մեզ հետ կմնան ընդմիշտ: Կարծում եմ, որ այսօր ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդիկ լսում են նրա երգերն ու հիշում են լեգենդար շանսոնյեին: Ես նույնպես նստեցի, լսեցի իմ սիրելի «Parce que» եւ «De T’Avoir Aimée» ստեղծագործությունները: Իսկ այժմ լսում եմ «Аutobiographie» հիանալի երգը: Լսեք նաեւ դուք»:

Ավելի վաղ Ֆրանսահայ շանսոնյեի մասին իրենց սրտի խոսքը արտահայտել էին Ժան-Կլոդ Վան Դամը, այնուհետու՝ Սերժ Թանկյանն ու հայազգի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը



© NEWS.am STYLE