Ելենա Ստեպանենկոյի առողջական վիճակը վատացել է

16:30   2 հոկտեմբերի, 2018

Ինչպես գիտենք երգիծաբան Եվգենի Պետրոսյանը հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով իր տարիքից բավականաչափ մեծ է երեւում: Ասում են, որ երիտասարդ սիրուհուն ծեր երգիծաբանը նվիրել է երկու բնակարան:

Եվգենի Պետրոսյանի կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի առողջության հետ խնդիրներ են առաջացել ապահարզանի ընթացքում: Այս մասին հայտնում է «StarHit»-ը:

Սեպտեմբերի 29-ին Բրյանսկում պետք է կայանար Ստեպանենկոյի «Ուրախ եւ գեղեցիկ» խորագրով համերգը, սակայն, ինչպես հաղորդում են Բրյանսկից, այն ստիպված են եղել հետաձգել:

Աղբյուրները հայտնում են, որ համերգի գնված տոմսերը փոխել նոր ամսաթվի անհնար է, սակայն կարելի է վերադարձնել եւ ստանալ գումարը, քանզի Ստեպանենկոյի վատացած առողջական վիճակը թույլ չի տալիս մոտակա ժամանակներս ելեւյթներով հանդես գալ:



© NEWS.am STYLE