«Ազնավուր» կենտրոնում բացվեց սգո մատյան` ի հիշատակ Շառլ Ազնավուրի (ֆոտո/վիդեո)

15:30   2 հոկտեմբերի, 2018

Այսօր «Ազնավուր» կենտրոնում բացվեց սգո մատյան` ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի:

Լեգենդար երաժիշտի երկրպագուները, նրա արվեստի սիրահարներն ու պաշտոնյաները մատյանում գրառումներ թողեցին` նվիրված Ազնավուրին:

«Նա մեծ արտիստ էր եւ ֆրանսերենի մեծ սիրահար` ֆրանսերենի դեսպանն ամբողջ աշխարհում: Գալով Հայաստան`

ես հասկացա, որ նա մեր երկու երկրների դեսպանն է: Դժբախտաբար նա ներկա չի լինի Ֆրանկոֆոնիայի շաբաթին, բայց համոզված եմ` միջոցառումը նրան նվիրված կլինի»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

NEWS.am STLYLE-ը մեծն շանսոնյեի հիշատակին նվիրված արարողությունը ներկայացնում է տեսանյութով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE