Էլթոն Ջոնը՝ Շառլ Ազնավուրի մասին

18:45   2 հոկտեմբերի, 2018

Երեկ կյանքից հեռացավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը, նա 94 տարեկան էր: Նրա մահը ցնցեց շատերին, այդ թվում նաեւ համաշխարհային կինոյի, երգարվեստի ներկայացուցիչներին:

Շառլ Ազնավուրի մասին իր Instagram-ում հրապարակում է կատարել հանրահայտ բրիտանացի ռոք երգիչ, կոմպոզիտոր Էլթոն Ջոնը:

Նա արխիվային լուսանկար է հրապարակել լեգենդար արտիստի հետ ու մեկնաբանել է իր հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով. «Ննջիր խաղաղությամբ: Շառլ Ազնավուր. Իրական մեծագույն արտիստ, փայլուն ու գեղեցիկ ձայն: Քեզ հետ երգելն ինձ համար պատիվ էր»:

Ի դեպ, հիշեցնենք, որ ավելի վաղ  Ազնավուրի մասին իր Instagram-ում հրապարակում էր կատարել հայ հումորիստ, ռուսաստաբնակ Գարիկ Մարտիրոսյանը: Նա հրապարակելով աշխարհահռչակ շանսոնյեի լուսանկարը կատարել էր հետեւյալ գրառումը.



«Կյանքից հեռացավ հանրահայտ երգիչ եւ Հայաստանի մեծ հայրասեր Շառլ Ազնավուրը… Մաեստրո Ազնավուրն ու նրա երգերը մեզ հետ կմնան ընդմիշտ: Կարծում եմ, որ այսօր ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդիկ լսում են նրա երգերն ու հիշում են լեգենդար շանսոնյեին: Ես նույնպես նստեցի, լսեցի իմ սիրելի «Parce que» եւ «De T’Avoir Aimée» ստեղծագործությունները: Իսկ այժմ լսում եմ «Аutobiographie» հիանալի երգը: Լսեք նաեւ դուք»:

 



© NEWS.am STYLE