Բիկինիով Քայլի Ջենները ցուցադրել է փարթամ կազմվածքը

11:35   3 հոկտեմբերի, 2018

Քայլի Ջենների՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ շքեղ կյանքով չհետաքրքրվելը պարզապես անհնար է: 21-ամյա աղջիկը գիտի՝ ինչպես գրավել համացանցն ու երկրպագուների սրտերը:

Քայլին օր օրի էլ ավելի է գրավում իր երկրպագու-հետեւորդներին Instagram-ում, ներկայացնելով բավականին կրքոտ լուսանկարներ, որոնք կողքով չի ստացվում անտարբեր անցնել:



Այս անգամ գեղեցկուհու հրապարակած լուսանկարում նա ծովափին ներկայացել է մարմնագույն բիկինիով, որը թույլ է տվել հիանալ նրա փարթամ մարմնով: Սթորմիին ծնունդ տալուց հետո, անկասկած, հեռուստաաստղը մի փոքր գիրացել է, սակայն դա նրան չի վնասել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  նա իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որով կարծես ուզում էր ցույց տալ, որ իրականում իր կազմվածքն անթերի է: Քիմի կրտսեր քույրը՝ վերջինիս հետքերով գնալով, ներկայացրել էր իր կարմիր լատեքսի կտորից կարված սեքսուալ հանդերձանքը:



© NEWS.am STYLE