Ալեքսանդր Բաբասյանի եւ կնոջ նոր սիրառատ լուսանկարը

10:30   3 հոկտեմբերի, 2018

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում հրապարակում է, թե աշխատանքային, թե ընտանեկան, թե այս կան այն հարցի շուրջ իր տեսակետը եւ հանդես է գալիս հրապարակումներով: 

Այս անգամ դերասանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը իր Instagram-յան միկրոբլոգում հրապարակել է ջորմ ու սիրառատ լուսանկար ամուսնու հետ: Լուսանկարում նրանք գրկախառնված են:



Լիլիթը ռուսալեզու գրառմամբ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Գնահատեք ամեն րոպեն ու վայրկյանը, քանի որ չգիտենք, թե ինչ սպասել վաղվա օրից: Թեւեր տվեք եւ մի կոտրեք դրանք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթը  լուսանկար էր հրապարակել Instagram-ի Story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդամենը 24 ժամ: Սեւ ու սպիտակ դասական համադրությամբ լուսանկարում շեշտված էին Լիլիթի գեղեցիկ շուրթերը: Նա որեւէ կերպ չէր մակագրել գայթակղիչ լուսանկարը:



© NEWS.am STYLE