Գվեն Ստեֆանին նշում է 49-ամյակը. երգչուհու 5 ամենահիթային երգերը

19:21   3 հոկտեմբերի, 2018

Ամերիկացի հայտնի երգչուհի եւ երգերի հեղինակ Գվեն Ստեֆանին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, նշում է ծննդյան 49-ամյակը:

Յուրահատուկ ոճ ունեցող երգչուհու տաղանդն ի հայտ է եկել մանկության տարիներից: Փոքր տարիքում Գվենը երգում էր դաշնամուրի ուղեկցությամբ, որը նվագում էր նրա ավագ եղբայրը՝ Էրիկը: Հենց եղբոր ջանքերով ավելի ուշ Ստեֆանին հայտնվեց No Doubt խմբում:

Ոճի զգացողությունը եւս Գվենի մոտ շատ վաղուց է դրսեւորվել: Նրա մայրիկը հրաշալի տիրապետում էր կարուձեւին. նա մայրիկից սովորել է կարել եւ շատ փոքր հասակից ինքն էր հեղինակում իր զգեստները:

Գվեն Ստեֆանին երաժշտասերներին հայտնի է իր հիթային ստեղծագործություններով եւ յուրահատուկ տեսահոլովակներով: Դրանցից 5-ը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Լուսանկարները՝ Գվեն Ստեֆանիի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE