Ռոբերտ Փաթինսոնը զարմացրել է իր յուրահատուկ կերպարով՝ Նյու Յորքի կինոփառատոնի կարմիր գորգին

16:17   3 հոկտեմբերի, 2018

Երեկ Նյու Յորքի կինոփառատոնի ժամանակ ցուցադրվել է նաեւ «Բարձր կյանք» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս «Մթնշաղ» ֆիլմի աստղ Ռոբերտ Փաթինսոնը: Հոլիվուդյան սրտակերը եւս ներկա էր ֆիլմի պրեմիերային: Իր ընտրած հագուստով Փաթինսոնը կրկին հայտնվել է լուսանկարիչների եւ երկրպագուների ուշադրության կենտրոնում:

32-ամյա դերասանը նախընտրել էր դասական ոճի վերնաշապիկ եւ բաճկոն, սակայն դասական տաբատի փոխարեն Ռոբերտը հագել էր կարճ եւ լայնեզր կիսատաբատ:

Այո, այս դերասանն իսկապես սիրում է զարմացնել իր յուրահատկությամբ: Ռոբերտը կարմիր գորգով անցնելու ընթացքում չի անտեսել նաեւ երկրպագուներին՝ սիրով համաձայնելով նրանց սելֆիների առաջարկներին:

Ի դեպ, դերասանի մասնակցությամբ նոր ֆիլմի ռեժիսորը Քլեր Դենին է, իսկ ֆիլմում խաղընկերուհին՝ Միա Դոթը:

«Բարձր կյանք» ֆիլմը պատմում է հանցագործների մի խմբի մասին, որոնց միավորում է մի առաքելություն՝ գտնել այլընտրանքային էներգիայի աղբյուր՝ որպես ազատության գրավական: Մինչդեռ տիեզերանավի ներսում նրանք դառնում են գիտնականների սեռական փորձարկումների զոհ:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Erik Pendzich/REX/Shutterstock, GC Images



© NEWS.am STYLE