Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է փայլուն տեսքով

22:30   3 հոկտեմբերի, 2018

Ջենիֆեր Լոպեսն այն համաշխարհային աստղերից է, ովքեր ոչ միայն առանձնանում են իրենց ձայնային հզոր տվյալներով ու դերասանական տաղանդով, այլեւ հաճախ իսկական ոգեշնչման աղբյուր են դառնում երկրպագուների համար:

Այն, որ Ջեյ Լոն հետաքրքրվում է սպորտով ու մշտապես մարզվում է, այլեւս ոչ մեկի համար նորություն չէ: Թերեւս, այդ մարզումների շնորհիվ է Ջեյ Լոն շարունակաբար հիացնում իր կազմվածքով:



Այս անգամ դերասանուհի-երգչուհին իր Instagram-յան էջի  story բաժնում հրապարակել է լուսանկարների շարք, որոնցում ցուցադրել է իր շքեղ տեսքը World of Dance շոուին:



Ջեյ Լոն նախընտրել է իր կողմից այդքան սիրված ոսկեգույն ու փայլուն հանդերձանքով ու վառ դիմահարդարմամբ:



Հիշեցնենք, որ ավելի վաղ նա իր Instagram-յան էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր մեջքը բաց կարմիր ու բավականին մարմինն ընդգծող զգեստով: Լուսանկարում դերասանուհի-երգչուհին ցուցադրել էր մկանուտ թեւերը:



© NEWS.am STYLE