Մարիամ Մելիքյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը

13:30   4 հոկտեմբերի, 2018

Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանի Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Գայթակղիչ հայուհին իր տեղադրած լուսանկարում հանդես է եկել կարճ, մարմինն ընգրկող զգեստով, որում նա ցուցադրել է ինչպես գեղեցիկ կազմվածքը, այնպես էլ սլացիկ ոտքերը։

Հիշեցնենք, որ օրերս նա ներկայացել էր շքեղ տեսքով: Իր տեղադրած սելֆիում երիտասարդ դերասանուհին կրում էր ատլասե, ուսը բաց վերնազգեստ, որը թույլ էր տալիս տեսնել նրա դաջվածքը:

Մարիամը վառ դիմահարդարմամբ էր: Իսկ հմայիչ այս լուսանկարին կից նա որեւէ մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE