«Սպասում եմ ավելի ծերանալուն, երբ արտաքինս ավելի քիչ կարեւոր կդառնա, քան ներքինս». Սյուզան Սարանդոնը դարձավ 72 տարեկան

16:18   4 հոկտեմբերի, 2018

Ամերիկացի հայտնի դերասնուհի, օսկարակիր Սյուզան Սարանդոնն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին դարձավ 72 տարեկան: Բացի «Օսկարից»՝ Սյուզանի պարգեւների թվում են նաեւ British Academy Film Award եւ Screen Actors Guild Award մրցանակները: Նա նաեւ 6 անգամ նոմինացաված է եղել «Էմմի» եւ 9 անգամ՝ «Ոսկե Գլոբուս» մրցանակների:

Բացի իր դերերից՝ Սարանդոնը հայտնի է նաեւ հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեությամբ:

1999 թ-ին դերասանուհին նշանակվել է UNICEF-ի Բարի կամքի դեսպան, իսկ 2006 թ-ին արժանացել մարդասիրական պարգեւի՝ սովի դեմ պայքարի համար:

Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Ատլանտիկ Սիթի», «Թելման եւ Լուիզը», «Քայլող մեռյալը», «Հաճախորդը», «Գեղեցիկ փոքրիկը», «Սով» եւ այլն:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գեղեցիկ դերասանուհու մտքերից մի քանիսը.

«Ես անհամբերությամբ եմ սպասում ծերանալուն, երբ արտաքինդ ավելի քիչ կարեւոր է դառնում, քան ներքինդ»:

«Երբ օգտագործում ես երեւակայությանդ ուժերը, ամբողջ աշխարհն է բացվում քո դիմաց»:

«Երեխաներդ քեզ համար ստեղծում են քո աշխարհը»:

«Մինչեւ հիմա էլ դժվար է գտնել այնպիսի դերեր, որոնք ավելի բարդ տեսակի կանանց են ներկայացնում»:

«ԱՄՆ-ում բոլորն ուզում են տեղեկանալ, թե ով ում հետ է քնում»:

«Ես ամեն օր փորձում եմ ապրել ներկայով՝ չկենտրոնանլով անարդարության եւ կարիքի վրա»;

«Հրաշալի կլինի, երբ մի օր կնոջ լավ գործ ունենալը չհաշվենք, որպես մեծ իրադարձություն»:

«Սերը բեյսբոլ խաղալու նման մի բան է: Պետք է պարզապես չլարվես եւ կենտրոնանաս»:

«Կարծում եմ՝ իմ ընտանիքի կարիքներն առաջնային են: Ես ճիշտ չեմ համարում բոլորին ծառայելն ու սեփական ընտանիքիդ արհամարհելը»:

«Յուրաքանչյուրն էլ մարդկության առաջ որոշակի պարտավորություններ ունի, բայց երբ դու հայտնի ես, այդ պատասխանատվությունը կրկնակի մեծ է»:

Լուսանկարները՝ Facebook-ից

 



© NEWS.am STYLE