Ալեքսանդր Բաբասյանի կնոջ իմիջային փոփոխությունը

17:19   5 հոկտեմբերի, 2018

Դերասան Ալեքսանդր Բաբասյան եւ Լիլիթ Բաբասյան զույգը հայտնի է իրենց անկեղծությամբ, միմյանց հանդեպ եւ իրենց կազմած ընտանիքի ու փոքրիկ Ալեքսանդրի հանդեպ մեծ սիրով: Զույգը ակտիվ լինելով սոցցանցերի իրենց միկրոբլոգերում պարբերաբար տեղեկացնում է հետեւորդ-երկրպագուներին տեղի ունեցող կամ սպասվող իրադարձությունների մասին:

Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի story բաժնում  նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել։ Հմայիչ լուսանկարին կից Լիլիթը ոչ մի գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ում  լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր  հմայիչ կերպարում: Իր տեղադրած լուսանկարին կից Լիլիթը խոսել էր մարդու հոգու ու ներաշխարհի մասին: Նա ռուսերեն լեզվով գրել էր.

«Մարդու հոգին… ահա թե ինչը ես կարող եմ սիրել: Ես իմ ճանապարհին շատ մարդկանց եմ հանդիպում, սակայն 100 հազարների մեջ ես հանդիպել եմ քչերին, որոնք հոգի ունեն: Ի՞նչ է Ձեզ համար հոգին: Դուք ներթափանցու՞մ եք մարկանց մեջ: Այսօր աշխարհը շատ է փոխվել: Եթե սեր, ապա հաշվարկ կամ արտաքին չափանիշներ: Իսկ ի՞նչ ասել մարդու ներաշխարհի մասին: Նշանակում է այսօր կարելի՞ է գնել ամեն ինչ: Փա՞ռքը, սե՞րը, ընկերությու՞նը, նույնիսկ հարգա՞նքը:

Գիտեք, իմ բնավորության, աշխարահայցքիս պատճառով, ես հաճախ եմ նեղանում: Սակայն, ես դանդաղ կսպասեմ մի տեղ անկյունում, որպեսզի կողքիս մնան միայն այն մարդիկ, որոնք ունեն իրենց աշխարհը: Աշխարհ առանց կեղծիքի»:

 

 



© NEWS.am STYLE