Բիկինիով Քենդալ Ջենների զվարճալի պարը

20:45   5 հոկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն իր սեքսուալությամբ ու գեղեցկությամբ չի զիջում իր քույրերին: Քենդալը աշխարհի ամենապահանջված ու ամենաբարձր վարձատրվող մոդելներից է: 

Այս անգամ նա իր Instagram-յան էջի story բաժնում հրապարակել է կարճ ու զվարճալի տեսանյութ, որում 22-ամյա սուպերմոդելը բիկինիով պարում է լողավազանի կողքին:









Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրջը նկատել էին փարիզյան փողոցներով շրջելիս: Քարդաշյան-Ջեններ գերդաստանի զարդը ցնցող տեսք էր ունեցել կարճ, մուգ ու մարմինն ընդգծող զգեստով, որը թույլ էր տվել հիանալ ոչ միայն Քենդալի սլացիկ ոտքերով, այլեւ բարակ իրանով:



© NEWS.am STYLE