Օլգա Բուզովան հայ գործընկերների, Պավել Վոլյան՝ հայերի սովորույթների մասին․ Comedy Club-ի երեւանյան փառատոնի հերթական հաղորդումը  

10:07   6 հոկտեմբերի, 2018

Երեւանում սեպտեմբեր ամսին տեղի ունեցավ Comedy Club փառատոնը, որի նկարահանումներն արդեն երրորդ շաբաթն է, ինչ հեռարձակվում են TNT ժամանցային հեռուստաալիքով: Ինչպես հայտնի է, Comedy Club-ի հրավերով Հայաստան էր ժամանել հանրահայտ Ժան Կլոդ Վան Դամը։

Հերթական հաղորդման ընթացքում Հայաստան ժամանած հեռուստահաղորդավարուհի, դիզայներ, երգչուհի Օլգա Բուզովան բացահայտում է իրեն մոտ կանգնած հայերին, Միխայիլ Գալուստյանը համարներից մեկում ներկայանում է Հայաստանի կերպարում, իսկ Պավել Վոլյան իրեն հատուկ հումորով ներկայացնում է հայերին հատուկ, բնորոշ գծերն ու սովորույթները։



© NEWS.am STYLE