Եվա Ռիվասի ուլտրակարճ կիսաշրջազգեստով սկանդալային լուսանկարը

13:15   6 հոկտեմբերի, 2018

Եվա Ռիվասն այն համարձակ երգչուհիներից է, ով չի վախենում սուր քննադատություններից, իր հասցեին հնչեցրած վատ մեկնաբանություններից։ Նա միկրոբլոգի իր հետեւորդներին, երկրպագուներին մշտապես խենթացնում էր իր ցնցող լուսանկարներով, որոնց շարքը օրեցօր համալրվում է նորերով։

Եվա Ռիվասն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկարներ է հրսպարակել, որոնցում երգչուհին ներկայացել է ուլտրակարճ կիսաշրջազգեստով, սակայն, նա շեշտը դրել է իր ոտքերի եւ զուգագուլպաների վրա, որոնց մասին հիշատակել է իր գրառման մեջ։ Լուսանկարներից մեկին կից Եվա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Նույնիսկ ոտքերս են թագադրված»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան ափսոսանք էր հայտնել, որ ամառն արդեն ավարտվում է:
Երգչուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որին կից գրել էր. «Բարի լույս, սիրելիներս, այսօր արթնացա եւ հասկացա, որ ամառը վերջացավ: Այնքան տխուր է, քանի որ տարվա ամենահիանալի եղանակն աննկատ թռնում է: Ինչպես ասել է մի հայտնի մտածող. «Առաջ ես սիրում էի ամառը, իսկ հետո հասկացա, որ եթե փող կա, ապա ամառ կարող է լինել ողջ տարին… այժմ ես սիրում եմ փողը»: Լավ օր, համովներս»:



© NEWS.am STYLE