Աստղագուշակի խորհուրդները. թալիսման-քարեր

22:51   2 հունիսի, 2013

Գաղտնիք չէ, որ շատերը՝ հիմնականում կանայք, հավատում են հորոսկոպին: Նրանք գիտեն, թե որ թվերն ու գույներն են համապատասխանում կենդանակերպի այս կամ այն նշանին: Բացի այդ, կենդանակերպի յուրաքանչյուր նշան իր թալիսման-քարն ունի: NEWS.am STYLE-ը դիմեց երեւանյան աստղագուշակ Բախտիկին՝ խնդրելով պատմել, թե ինչպիսի քարերով զարդեր կարելի է ընտրել կենդանակերպի տարբեր նշանների ներքո ծնված մարդկանց համար:

«Հորոսկոպն օգնում է հասկանալ ձեր մտերիմ մարդուն: Հենց նա է տալիս ձեր շատ հարցերի պատասխանները: Հորոսկոպին հավատացող մարդկանց համար թալիսման-քարի ընտրությանը պետք է լրջորեն մոտենալ, քանի որ հենց թալիսմաններն են կանխորոշում մեր ինքնազգացողությունը եւ տրամադրությունը:

Խոյ – այս նշանին հարմար են մեղեսիկը եւ սարդոնիքսը: Հենց այս թարերն են Խոյերին օգնում միշտ աշխույժ լինել եւ ամուր առողջություն ունենալ:

Ցուլ – բոլոր սպիտակ եւ թափանցիկ քարերն այս նշանի համար են, օրինակ՝ կառնեոլ կամ ագաթ:

Երկվորյակ – այս նշանի համար առաջին տեղում տոպազն է: Երկվորյակներին հարմար են բոլոր խայտաբղետ քարերը: Հենց դրանք կօգնեն նրանց խուսափել բազմաթիվ խնդիրներից եւ հեշտությամբ հասնել նպատակին:

Խեցգետին – հարկավոր է ընտրել զմրուխտ եւ քաղկեդոն:

Առյուծ – այս նշանի համար թալիսման-քարերի առաջին տեղում են սաթը եւ սուտակը, ինչպես նաեւ բոլոր այլ կարմիր եւ դեղին քարերը:

Կույս – նռնաքար, շափյուղա եւ բյուրեղ: Այս նշանին կօգնեն ներդաշնակության մեջ լինել իրենց եւ շրջապատի հետ:

Կշեռք – այս նշանին հարմար են մարգարիտը եւ սիբերիտը: Սրանք այն քարերն են, որ Կշեռքներին հնարավորություն են տալիս հաստատվել իրենց գործում եւ շրջապատին վստահություն ներշնչել:

Կարիճ – կենդանակերպի այս նշանը թալիսման-քարերի մեծ ընտրություն չունի: Միակ քարը, որ նրան հարմար է, տոպազն է:

Աղեղնավոր – բոլոր կարմիր եւ կանաչ քարերը, ինչպես, օրինակ, փիրուզը, ցիրկոնը:

Այծեղջյուր – բոլոր սեւ քարերն այս նշանի թալիսման-քարերն են: Օրինակ՝ քրիզոպրազ եւ օնիքս: Դրանք Այծեղջյուրին օգնում են միշտ մնալ խորհրդավոր եւ անկանխատեսելի:

Ջրհոս – թալիսման-քարերն են շափյուղան եւ օբսիդիանը:

Ձուկ – ծովակն, ալեքսանդրիտ եւ շափյուղա: Դրանք Ձկներին կօգնեն նվաճել ընկերների եւ հարազատների ճանաչումը»:



© NEWS.am STYLE