Երեւանում բացվել է «Մայրիկ» ռեստորանը

20:56   7 հոկտեմբերի, 2018

Հանդիսավոր բացումը 2018 թվականի հոկտեմբերի 5-ին էր։ Այն դարձավ հայկական հարուստ խոհանոցի տոն՝ լի ուտեստներով և երաժշտությամբ:

15 տարի առաջ «Մայրիկ» ռեստորանը բացվեց Բեյրութում՝ որպես առաջին միջերկրական հայկական ռեստորան: Կարճ ժամանակահատվածում «Մայրիկ»-ը դարձավ հայկական սփյուռքի խոհարարական ժառանգության ուղենիշն ու պահպանողը: Դրանից հետո «Մայրիկ»-ի  շնորհիվ հայկական խոհանոցը հասավ Դուբայ, Ռիադ և Մալդիվյան կղզիներ:  

«Մայրիկ»-ի խոհանոցն առաջարկում է նորովի ներկայացված հայկական նրբախորտիկներ: Բաղադրատոմսերը «սկիզբ են առել» Անատոլիայի պարարտ հողերից և մորից դստերն են փոխանցվել: Ռեստորանի ճաշատեսակներին բնորոշ է բաղադրիչների, համերի և գույների հակադրության «խաղ», որտեղ մեկտեղված են միջերկրածովյան թարմությունն ու մետաքսի ճանապարհի համեմունքների հարուստ համերը: 

«Մայրիկ» ռեստորանի տեր և հիմնադիր Ալին Կամակյանի համար Հայաստանում այս ռեստորանի բացումը հատուկ նշանակություն ունի. դա տուրք է հայոց պատմությանը և հայ ժողովրդին: 

Ռեստորանը գտնվում է Երևանում, Ամիրյան 4/6 հասցեում:

«Մայրիկ» ռեստորանը է´լ ավելի է հարստացնում Երևանի զարգացում ապրող խոհարարական պատկերը: «Մայրիկ»-ի կերակրացանկն ավանդական հայկական կերակուրների լայն բազմազանություն է առաջարկում, ինչպես նաև մատուցում է սառը և տաք խորտիկների լայն տեսականի, թարմ աղցաններ, դանդաղ կրակի վրա շոգեխաշած համադամ կերակուրներ, գրիլ արված հյութեղ և նուրբ մսեղենի լայն տեսականի ու բերանի մեջ հալվող աղանդեր: 

«Մայրիկ»-ը պատմում է հայ ժողովրդի պատմությունն ու տոնում անզուգական հայկական հյուրասիրությունը....

 

 



© NEWS.am STYLE