Բիկինիով Քորթնի Քարդաշյանը վայելում է իր հանգիստը

19:28   7 հոկտեմբերի, 2018

Քորթնի Քարդաշանն առաջին անգամը չէ, որ ապացուցում է՝ լինելով Քարդաշյան-Ջեններ քույրերից ավագը, 39-ամյա հեռուստաաստղը չի զիջում նրանց իր սեքսուալությամբ:

Օրեր առաջ երկրպագուները նրան մեղադրել էին նրանում, որ Քորթնին երբեք չի աշխատում ու չի սիրում ջանք թափել: Աստղը իր Instagram-յան էջում իր հանգստից լուսանկարներ է հրապարակել՝ կարծես ի պատասխան այդ քննադատության:



Լուսանկարում Քորթնին բիկինիով նստած է լողավազանի եզրին: Ի դեպ, լողազգեստի մոտավոր արժեքը 100 դոլար է: Նա իր հանգիստն էր վայելում քրոջ՝ Քենդալի հետ:







Հիշեցնենք, որ ավելի վաղ իր Instagram-յան էջում նա հրապարակել էր մի լուսանկար, որում ներկայացրել էր թափանցիկ տոպով:

Հայազգի հեռուստաաստղի հայելային սելֆիի համարձակ արտացոլանքը անտարբեր չէր թողել երկրպագու-օգտատերերին ու նրանք մեկնաբանությունների համար նախատեսված դաշտում արտահայտել էին իրենց հիացմունքը:



© NEWS.am STYLE