«Մարդիկ ինձ հետեւում են, ես չպետք է հիմարություններ անեմ». Բրունո Մարսը նշում է 33-ամյակը (ֆոտո/վիդեո)

13:15   8 հոկտեմբերի, 2018

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ծննդյան տարեդարձն է նշում մեր օրերի ամենահիթաստեղծ ու սիրված երգիչներից մեկը՝ Բրունո Մարսը:

Փիթեր Ջեն Էրնանդես՝ հենց այս անունով է ծնվել տաղանդավոր երգիչը, որին բախտ վիճակվեց հասնել հայտնիության Բրունո Մարս կեղծանվամբ:

Երիտասարդ երաժիշտի առաջ հաջողությունը բացեց իր դռները, երբ Բրունոյին նկատեց Motown Records-ը: Դրանից հետո՝ 2009 թվականին, Բրունոն պայմանագիր կնքեց Atlantic Records-ի հետ:

Բրունո Մարսն աչքի է ընկնում ոչ միայն իր ձայնային տվյալներով եւ ճաշակով երգացանկով, այլեւ պարային հմտություններով, ինչի շնորհիվ նրա ցանկացած բեմադրություն վերածվում է շքեղ շոու ծրագրի:

Երաժիշտն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ 4 «Գրեմմիի»:

2011 թ-ին Time պարբերականը նրան ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում»:

Հետաքրքիր երաժիշտի ամենահետաքրքիր մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Չես կարող թակել բախտի դուռը, եթե դեռ պատրաստ չես»:

«Ես չեմ փորձում մռայլ լինել, պարզապես երբեմն առաջանում են բարդ հույզեր, որոնցից էլ ուզում ես կառչել»:

«Երբ երկրպագուներ ես ձեռք բերում, ձեւավորվում են նաեւ քեզ ատողները»:

«Կարծում եմ՝ հաջողությունը զվարճանքի մեջ է»:

«Ես ինձ լուրջ չեմ վերաբերվում, ես իմ երաժշտությանն եմ լրջորեն մոտենում»:

«Եթե ես միլիոնատեր լինեի, ես շատ խելացի կծախսեի իմ գումարը»:

«Անգամ փոքր տարիքում սա այն էր, ինչով ես ցանկանում էի զբաղվել՝ ես ցանկանում էի նվագել ու երգել»:

«Ես սովորել եմ մի բան՝ մարդիկ ինձ հետեւում են, այնպես որ՝ ես չպետք է հիմարություններ անեմ»:

«Ես սիրում եմ այնպիսի արտիստների, ինչպիսին, օրինակ, Prince-ն է, որոնք առեղծվածային տարրեր ունեն իրենց կերպարում»:

«Ես խելահեղ փարթիների սիրահար չեմ: Ինձ միայն պետք է մահճակալ եւ հեռուստացույց»:

Լուսանկարները՝  Բրունո Մարսի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE