Լիլիթ Կարապետյանը ներկայացել է լողազգեստով

15:15   8 հոկտեմբերի, 2018

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հաճախ է լուսանկարներ հրապարակում եւ գրառումներ կատարում, որոնք նկարագրում են նրա եւ որդու՝ Կարենի առօրյան, նրա գործունեությունն ու հույզերը: Երգչուհու հրապարակումները գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից գովեստի խոսքերի, դրական մեկնաբանությունների:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողազգեստով: Լուսանկարին կից երգչուհին խոսելով սպասված հանգստի մասին, գրել է. «Երկար սպասված հանգիստ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթը իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր հմայիչ կերպարում: Լուսանկարն արված էր հատուկ հավելվածի օգնությամբ: Սելֆիին կից Լիլիթը կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Էէէէէ, էլի երես առա»: 

 



© NEWS.am STYLE