Նա կգերազանցի Կայա Գերբերին. Քեյթ Մոսի 16-ամյա դուստրը դարձել է Marc Jacobs-ի դեմքը

00:17   9 հոկտեմբերի, 2018

Քեյթ Մոսի 16-ամյա դուստրը՝ Լիլա Մոսը, ստորագրել է իր առաջին մոդելային պայմանագիրը, այն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ Marc Jacobs Beauty-ի հետ: Մոդելը դարձել է ապրանքանիշի նոր գովազդային դեմքը:

PR մասնագետ Միշա Ջոսլինը կանխատեսում է, որ տվյալ քայլերով աշխարհահռչակ մոդելի դուստրը մինչեւ 18 տարեկանն արդեն կդառնա միլիոնատեր:

Մոսի եւ խմբագիր Ջեֆերսոն Հեքի դուստրը նախկինում խուսափել է հանրային ուշադրությունից, նա միայն 13 տարեկանում է մայրիկի հետ լուսանկարվել իտալական Vogue-ի համար:

«Լիլան կարող է օգտագործել Քեյթի պահանջարկն ու հարթել սեփական մոդելային ուղին, իսկ Քեյթն էլ իր հերթին դստեր երիտասարդությունն օգտագործելով կարող է նոր փուլ ստեղծել իր կարիերայում»,-նշել է Միշան:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Richard Young/Rex/Shutterstock, Marc Jackobs/Instagram



© NEWS.am STYLE