Լիլուն՝ գայթակղիչ կերպարում

11:35   9 հոկտեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն իր Instagram-ի  էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Այս անգամ, Լիլուն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Լոսանջելեսաբնակ երգչուհին իր տեղադրած լուսանկարում նստած է, կրում է երկարաճիտ, սեւ կոշիկներ, ջինսե կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ։ Նա մեղմ դիմահարդարմամբ է։ Լուսանկարին կից մեկնաբանություն, սակայն, նա չի թողել։ Իսկ նրա էջի հետեւորդները գնահատել են Լիլուի հմայիչ տեսքն ու գեղեցկությունը։

Ի դեպ, ավելի վաղ երգչուհին իր  Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, հոլովակ էր հրապարակել, որում նա ներկայացել էր կրքոտ կերպարում: Երգչուհու տեղադրած հոլովակում նա կրում էր կարմիր, խորը դեկոլտեով, ոտերը ընդծող: Սեւահեր գեղեցկուհին իր հրապարակմանը կից կատարել էր հետեւյալ գրառումը. «Շուտով»:



© NEWS.am STYLE