«Առաջինն ինձ շնորհավորել է Նա». Անյա Սահակյանի 27-ամյակն ու սիրելիի անակնկալը

15:35   9 հոկտեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի Անյա Սահակյանը, որին հեռուստադիտողն այս շրջանում տեսնում է «Երեւի» հեռուստասերիալում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Անյան դարձավ 27 տարեկան:

Դերասանուհու ծննդյան տարեդարձն սկսվել է դեռեւս կեսգիշերին: Թե ինչ անակնկալ են իրեն մատուցել ընկերներն ու սիրելին, Անյան պատմել է NEWS.am STYLE-ին:

«Այս տարի ծննդյանս տարեդարձը շատ հետաքրքիր սկսվեց: Չէի պատրաստվում կեսգիշերին նշել, բայց քանի որ նկարահանումներ ունեի, հնարավոր էր, որ այսօր չկարողանայի նշել ընկերական շրջապատում, այնպես որ՝ բոլորը մեկ մարդու նման ինձ հետ էին դեռ կեսգիշերից: Եղան անակնկլներ: Ընկերներս ծաղրածու էին հրավիրել, տորթս հենց նա է բերել: Շատ ծիծաղելի էր… Ինձ երեխա էի զգում, թեեւ մեծացել եմ»:

Անյայի ծննդյան խնջույքն ամբողջությամբ կազմակերպել էր սիրելին.

«Առաջինն ինձ շնորհավորել է Նա: Պատրաստվել է մոտ 2 ամիս, ծնունդս ամբողջովին ինքն է կազմակերպել, ես ոչնչում չեմ խառնվել, ինչի համար ուրախ եմ, որովհետեւ ամեն ինչ շատ հավես էր:)»,-անկեղծորեն խոստովանեց դերասանուհին, որի համար անսպասելի էր այն, որ ծննդյան խնջույքը տոնել է հենց կեսգիշերին:

«Երբեք շուտափույթ որոշոմ չեմ կայացրել ծննդյանս օրը նշելու վերաբերյալ, միշտ ամեն մանրուք մտածված է եղել, բայց այս տարի աշխատանքային գրաֆիկս այնքան խառն է, որ բոլորին շատ անսպասելի ասացի, որ ծնունդս հենց կեսգիշերին եմ նշում: Բոլորը եկան՝ հաշվի չառնելով իրենց զբաղվածությունը: Շատ շոյված եմ իմ ընկերներից»:

27-ամյա դերասանուհին խոստովանում է՝ խենթ եղել է եւ այդպիսին էլ մնալու է.

«Խենթությունը տարիք չի հարցնում: Ես խենթ եմ ու չեմ ցանկանա դա փոխել: Կյանքը հիշողություններով է հարուստ, մենք ենք որոշում այդ հիշողությունները: Ես ընտրել եմ բարին, դրականն ու խենթը բոլորի միջից»:

Անյան ծննդյան օրվա շարունակությունն անցկացնելու է նկարահանման հրապարակում, սակայն դերասանուհին չի տխրում, որ չի կարողանալու եւս մեկ խնջույք կազմակերպել. ասում է՝ կեսգիշերվա տոնակատարությունն իրեն արդեն բավական է:

Խոսելով երազանքների մասին՝ դերասանուհին նշեց.

«Երազանքս հասարակ ու թանկ է՝ բոլոր կենդանիներն ունենան լավ տերեր: Ես էլ երջանիկ կլինեմ…»,-իսկ ինքն իրեն մաղթեց. «Միայն առողջություն, որովհետեւ մնացածն ինձանից է կախված: Ըստ իս՝ առողջությունն է հաջողության գրավականը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անյա Սահակյանը

 



© NEWS.am STYLE