Քորթնի Քարդաշյանը ներկայացել է թափանցիկ տոպով

19:30   9 հոկտեմբերի, 2018

Քորթնի Քարդաշյանը Քարդաշյան-Ջեններ քույրերից ավագն է, սակայն իր գեղեցկությամբ ու թարմությամբ չի զիջում նրանցից եւ ոչ մեկին: Քորթնին հաճախ է ներկայանում հմայիչ հանդերձանքներով, նորաոճ իրերով:

39-ամյա հեռուստաաստղին տեսել էին ռեալիթի-շոուի նկարահանումների տաղավար գնալիս: Նա բաց ու պատառոտված ջինսե տաբատով ու սեւ թափանցիկ տոպով էր, որի տակից երեւում էր հեռուստաաստղի սեւ ներքնազգեստը:



Հայազգի աստղը իր լուքն ամբողջացրել է 400 դոլարանոց նավակ-սանդալներով ու սեւ, նեղ շրջանակով արեւային ակնոցով, որը այժմ բավականին արդիական է: Քորթնիի վարսերը խնամքով հավաքված են եղել:




                                                                                                 Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                   Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE