Տաթեւ Սարգսյանի նոր հրապուրիչ լուսանկարը

22:30   9 հոկտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր:

Տաթեւի լուսանկարները գրեթե միշտ յուրահատուկ ներդաշնակությամբ են ողողված: Բացառություն չէ նաեւ այս անգամ նրա հրապարակած հրապուրիչ սելֆին, որում դերասանուհին ներկայացել է բավականին վառ ու գեղեցիկ դիմահարդարմամբ:



Լուսանկարին կից նա նաեւ մեկնաբանություն է թողել՝ հրապարակմանը կից գրելով. «Մի օր ինքդ ես վերադառնում ` ինքդ քեզ ես վերադառնում..»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել միկրոբլոգի իր էջում, որում ներկայացրել էր հմայիչ կերպարում: Լուսանկարում Տաթեւն ունի նորաոճ սանրվածք: Իսկ հմայիչ լուսանկարին կից նա ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Ամեն իրադարձությունը լավագույնն է այն ամենից, ինչ կարող էր պատահել»:



© NEWS.am STYLE