Քլոե Քարդաշյանը ցույց է տվել ոճային ու մեծացած դստերը

23:30   9 հոկտեմբերի, 2018

Քլոե Քարդաշյանը Քարդաշյան-Ջեններ գերդաստանի, թերեւս, միակ ներկայացուցիչն է, ով հնարավորինս հեռու է ընտանեկան սկանդալների կիզակետից: Փոխարենը՝ նրա անձնական կյանքում քիչ չեն վայրիվերումները:

Քլոեն իր հրապարակումներից շատերով կարծես հուշում է, որ նրա կողմից ամենասիրելի դերը՝ մայրիկի դերն է: Անդրադառնանք Քլոեի նոր լուսանկարին, որը տեադրված է նրա Instagram-ի էջում:



Լուսանկարնում պատկերված է հայազգի հեռուստաաստղի դուստրը՝ Թրուն, որը փոքրիկ կապույտ զգեստով ու բավականին թրենդային գլխակապով է:

Քլոեն լուսանկարներին կից գրել է հետեւյալ ջերմ ու հուզիչ տողերը. «Ամբողջ գիտակից կյանքս երազել եմ քո մասին: Դու գերազանցել ես իմ բոլոր սպասումները: Սա սեր է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր նիհարած դեմքը, գեղեցիկ դիմահարդարումն ու իրեն անչափ սազող սանրվածքը հայուհին ցուցադրել էր  Instagram-ի իր էջում  նոր լուսանկարներ հրապարակելով, որոնցում նա հպարտացել էր փարթամ բարեմասնություններով:



© NEWS.am STYLE