Լիլուն ներկայացել է առանց ներքնազգեստի

11:30   10 հոկտեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Համարձակ երգչուհին ներկայացել է կարմիր, խորը դեկոլտեով զգեստով, առանց ներքնազգեստի։ Լիլուի կերպարը լրացնում են կարմիր բարձրակրունկները։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ Լիլուն միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էր իր հրապուրիչ կերպարը։ Լոսանջելեսաբնակ երգչուհին իր տեղադրած լուսանկարում նստած էր, կրում էր երկարաճիտ, սեւ կոշիկներ, ջինսե կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ։ Նա մեղմ դիմահարդարմամբ էր։ Լուսանկարին կից մեկնաբանություն, սակայն, նա չէր թողել։ Իսկ նրա էջի հետեւորդները գնահատել էին Լիլուի հմայիչ տեսքն ու գեղեցկությունը։



© NEWS.am STYLE