Քիմ Քարդաշյանը փայլել է իր շքեղ կազմվածքով՝ Tiffany-ի երեկույթի ժամանակ

15:14   10 հոկտեմբերի, 2018

Երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել Tiffany & Co զարդերի լեգենդար ապրանքանիշի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել է Tiffany Blue Book նոր, շքեղ հավաքածուն։ Սակայն, ադամանդներից առավել փայլել է 37-ամյա Քիմ Քարդաշյանը։

Ռեալիթի շոուի աստղը միջոցառմանը ներկայացել է սպիտակ, շքեղ, մեջքը բաց, մարմինն ընգծող՝  Rich Owens-ի զգեստով, որը գոտկատեղի հատվածում ունի բացվածքներ։ Քիմն իր կերպարով հիշեցնում է հունական Աստվածուհու։ Իսկ շքեղ հանդերձանքին ու Քիմի կերպարին լրացրել են Tiffany-ի զարդերը։

Դեռ փոքր տարիքից ես սիրել եմ Tiffany –ն։ Դա երազանք էր։ Երկու օր առաջ ես գտա Tiffany  ապրանքանիշի փոքրիկ գանձատուփս, որը ծնողներս էին նվիրել, երբ ես դեռ երեխա էի, - ասել է Քիմը։



© NEWS.am STYLE