Գեղեցկուհի Այշվարիա Ռայը փայլել է ոճաբան Մարիաննա Մուկուչյանի ստեղծած նոր կերպարով (ֆոտո)

13:05   10 հոկտեմբերի, 2018

Բոլիվուդյան գեղեցկուհի Այշվարիա Ռայը շարունակում է իր ոճը վստահել ազգությամբ հայ ոճաբանին՝ Մարիաննա Մուկուչյանին:

L’Oreal ընկերության հերթական շնորհանդեսին «Միսս աշխարհ 1994» տիտղոսակիր հնդկուհին ներկայացել է շքեղ տեսքով: Այս անգամ հայ ոճաբանը զբաղվել է հայտնի հնդկուհու վարսերով: Այշվարիան միջոցառմանը փայլել է իր փարթամ մազերով, որոնց ծայրերին հայ ոճաբանը հաղորդել է մանուշակագույն երանգ:

Մարիաննան բոլիվուդյան դերասանուհու նոր կերպարն ու իր աշխատանքը ցուցադրել է Instagram-ի իր էջում:



© NEWS.am STYLE