Թեյլոր Սվիֆթն ու Կամիլա Կաբելոն` քառակի մրցանակակիրներ. American Music Awards 2018-ի մյուս հաղթողները

13:15   10 հոկտեմբերի, 2018

Երեկ գիշեր Լոս Անջելեսում կայացել է American Music Awards 2018 մրցանակաբաշխությունը: Միջոցառման գլխավոր հերոսուհիներն են դարձել Թեյլոր Սվիֆթն ու Կամիլա Կաբելոն, որոնք արժանացել են միանգամից 4 մրցանակների:

Թեյլորը հաղթել է «Տարվա արտիստ», «Տարվա շրջագայություն», «Փոփ/ռոք ժանրի ամենասիրված երգչուհի» եւ «Փոփ/ռոք ոճի լավագույն ալբոմ» անվանակարգերում: Իսկ Կամիլային բաժին են հասել «Capital One-ի ներկայացրած տարվա հայտնություն», «Տարվա լավագույն համագործակցություն», «Տարվա տեսահոլովակ», «Փոփ/ռոք ժանրի ամենասիկրված երգ» անվանակարգերի մրցանակները:

«Ամենսիրված հանրային արտիստ» անվանակարգում հաղթել է BTS խումբը, «Փոփ/ռոք ժանրի ամենասիրված երգիչ» է ճանաչվել Post Malone-ը, «Ամենասիրված դուետ կամ խումբ» անվանակարգում հաղթել է Migos-ը, Քերի Անդերվուդը ճանաչվել է քանթրի ժանրի «Ամենսիրված երգչուհի», նույն ժանրում սիրված երգիչ է ճանաչվել Քեյն Բրաունը:

Մրցանակների են արժանացել նաեւ Cardi B-ն («Հիփ-հոք ժանրի ամենասիրված արտիստ», «Հիփ-հոփ ժանրի լավագույն ստեղծագործություն»), Khalid-ը  («R&B ժանրի ամենասիրված երգիչ»), Ռիհաննան («R&B ժանրի ամենասիրված երգչուհի»), Բրունո Մարսը («R&B ժանրի լավագույն երգ») եւ այլք:

Աղբյուրը՝ CNN.com

Լուսանկարները՝ Jon Kopaloff/FilmMagic, Getty Images



© NEWS.am STYLE