Ջենիֆեր Լոպեսի, Ռիհաննայի, Թեյլոր Սվիֆթի եւ մյուս աստղերի շքեղ կերպարները՝ American Music Awards-ի կարմիր գորգին (ֆոտո)

14:05   10 հոկտեմբերի, 2018

Երեկ գիշեր Լոս Անջելեսում կայացել է American Music Awards 2018 մրցանակաբաշխությունը: Միջոցառման գլխավոր հերոսուհիներն են դարձել Թեյլոր Սվիֆթն ու Կամիլա Կաբելոն, որոնք արժանացել են միանգամից 4 մրցանակների:

Թեյլորը հաղթել է «Տարվա արտիստ», «Տարվա շրջագայություն», «Փոփ/ռոք ժանրի ամենասիրված երգչուհի» եւ «Փոփ/ռոք ոճի լավագույն ալբոմ» անվանակարգերում: Իսկ Կամիլային բաժին են հասել «Capital One-ի ներկայացրած տարվա հայտնություն», «Տարվա լավագույն համագործակցություն», «Տարվա տեսահոլովակ», «Փոփ/ռոք ժանրի ամենասիկրված երգ» անվանակարգերի մրցանակները:

Մրցանակաբաշխության մյուս մրցանակակիրներին արդեն ներկայացրել ենք, իսկ այժմ ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել ոչ պակաս կարեւոր՝ կարմիր գորգի վրա: Ով, ինչ է հագել… ներկայացնում ենք American Music Awatds-ի կարմիր գորգը:

Կամիլա Կաբելո

Սիարա

Ամբեր Հերդ

Khalid

Մակոլեյ Կալկին

Դուա Լիպա

Offset եւ Cardi B

Post Malone

Ռիհաննա

Թեյլոր Սվիֆթ

Քերի Անդերվուդ

Ջենիֆեր Լոպես

Ռիտա Օրա

Հեյդի Քլում

Թայրա Բենքս

Վանեսա Հաջինս

Լուսանկարները՝ Getty Images, REX, Shutterstock        



© NEWS.am STYLE