Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է իր եւ Արամեի զվարճալի լուսանկարը

20:50   10 հոկտեմբերի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանի ոչ միայն նոր դերերն ու նախագծերն են մշտապես ուշադրության կենտրոնում, այլեւ նրա յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Իսկ դերասանուհին իր հերթին չափազանց ուշադիր է իր ընկերների նկատմամբ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների:

Այս անգամ Նազենին իր Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցով շնորհավորել է Արամեի ծննդյան տարեդարձը: Լուսանկարներից մեկում Նազենին կարծես փորձում է երգչի բոյին հասնել, իսկ մյուս լուսանկարում պատկերված են Սոֆի Մխեյանը, Արամեն ու Նազենին:





Դերասանուհին լուսանկարներին կից գրել է. «Արամե՜ ջան, ծնունդդ շնորհավո՛ր, եղբայր: Ընտանիքդ ամենօրյա ապացույցն է Սիրո, գեղեցկության, հավատարմության))) Սիրուն Սիրուդ՝ Աննային էլ շնորհավորանքներս, առանց նրա կիսատ կլինեիր ու անՍեր): Մեր սիրելի հասակավոր-վաստակավոր, էլ մի մեծացիր, էլ ՏԵՂ ՉԿԱԱԱ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենին լուսանկար էր տեղադրել, որում ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա բնության գրկում էր, կրում էր սեւ, երկարափեշ զգեստ:



© NEWS.am STYLE